Վատ եղանակի պատճառով ՌԴ-ն փակել է Վերին Լարսը
Տնտեսություն
00:00 22/11/2023
Տարածաշրջան

Վատ եղանակի պատճառով ՌԴ-ն փակել է Վերին Լարսը

Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանին կապող Վերին Լարսի ճանապարհով եղանակի վատթարացման պատճառով դադարեցվել է բոլոր տեսակի մեքենաների տեղաշարժը ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովաստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությանը։

«Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում 2023 թվականի նոյեմբերի 21-ի ժամը 20:40-ից մինչև հետագա ծանուցումը արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ »,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դա պայմանավորված է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացմամբ, մեքենաների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինությամբ և վրացի սահմանապահների առաջարկությունները հաշվի առնելով։

Ռազմա-Վրացական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանի Դաշնության հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։

Placeholder
Վատ եղանակի պատճառով ՌԴ-ն փակել է Վերին Լարսը