Խորվաթիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր
Օրվա թեմա
08:28 22/11/2023
Հայաստան

Խորվաթիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում հյուրընկալվել էր Խորվաթիայի թիմին և նվազագույն հաշվով պարտություն կրեց։

Այսպիսով, D խմբում Խորվաթիան 16 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը՝  նվաճելով եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը 8 միավորով չորրորդն է։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է․

«Խաղացինք լավ թիմի դեմ։ Շնորհավորում եմ Խորվաթիայի հավաքականին»։

Նա նաև նշեց, որ Լուկաս Սելարայանին փոխարինել է խաղի ժամանակ, քանի որ նա վնասվածք ուներ․ «Վնասվածք ուներ, փոխարինեցի, որպեսզի ռիսկի չդիմեինք»։

Placeholder
Խորվաթիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր