Ռուսաստանը Հայաստան է ուղարկում 40 տոննա հումանիտար օգնություն
Քաղաքական
12:55 22/11/2023
Աշխարհ

Ռուսաստանը Հայաստան է ուղարկում 40 տոննա հումանիտար օգնություն

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը Հայաստան է ուղարկում 40 տոննա մարդասիրական օգնություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանված անձանց։

Բեռները տեղափոխող Ил-76 ինքնաթիռը դեպի Երևան թռիչքն իրականացրել է Ժուկովսկի օդանավակայանից։

Օգնության տրամադրումը կազմակերպվել է  Ռուսաստանի նախագահի հրամանով։ Այն ներառում է սննդամթերք, ծածկոցներ, շարժական էլեկտրակայաններ։
 

Placeholder
Ռուսաստանը Հայաստան է ուղարկում 40 տոննա հումանիտար օգնություն