Ադրբեջանում հոգեհանգստի ժամանակ տունը փլուզվել է
Տարածաշրջան
16:18 23/11/2023
Հայաստան

Ադրբեջանում հոգեհանգստի ժամանակ տունը փլուզվել է

Ադրբեջանի Բարդա շրջանի Ենի Դաշքենդ գյուղում հոգեհանգստի ժամանակ հատակը փլուզվել է, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 23 մարդ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տուժածներից մեկը  մահացել է։

«Տուժածների բուժզննումը շարունակվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնել են պետական մարմինները։

Նշենք, որ Ենի Դաշքենդ գյուղում հոգեհանգստի արարողության ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Տան երկրորդ հարկի սենյակներից մեկում, որտեղ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, հատակը փլուզվել է։

Placeholder
Ադրբեջանում հոգեհանգստի ժամանակ տունը փլուզվել է