Հռոմեական կայսրը տրանս կին էր.  Թանգարանը վերանայելու է դերանունները
Մշակույթ
09:52 23/11/2023
Աշխարհ

Հռոմեական կայսրը տրանս կին էր. Թանգարանը վերանայելու է դերանունները

Թանգարանը պետք է վերապիտակավորի իր ցուցադրությունը հռոմեական կայսրի մասին այն բանից հետո, երբ եզրակացնի՝ նա իրականում տրանս կին է:

Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիրի թանգարանը կանդրադառնա կայսր Էլագաբալուսին՝ "she" և "her" դերանուններով: Անգլերենում այս դերանուններն օգտագործվում են իգական սեռի դեպքում։ 

BBC-ի փոխանցմամբ, նման եզրակացության եկել են դասական տեքստերն ուսումնասիրելու արդյունքում, ըստ որոնց՝  կայսրը մի անգամ ասել է «Ինձ Տեր մի կոչիր, քանի որ ես տիկին եմ»:

Թանգարանն ունի Էլագաբալուսի մեկ մետաղադրամ, որը հաճախ ցուցադրվում է ԼԳԲՏ իրերի հավաքածուի մեջ:

Մարկոս Աուրելիոս Անտոնինոս Օգոստոսն առավել հայտնի է իր Էլագաբալուս կամ Հելիոգաբալոս անվանմամբ, Հռոմեական կայսր է, որն իշխել է 218 թվականից մինչև իր մահը 222 թ։ Նա մահացել է 18 տարեկանում։

Կարճատև ղեկավարման ընթացքում նա դարձել է հակասական դեմք՝ ձեռք բերելով սեռական սանձարձակության համբավ:

Հռոմեական պատմիչ Դիոն Կասսիոս Կոկցեանոսը, որ կայսրի ժամանակակիցն էր, իր պատմական տարեգրություններում գրում է, որ կայսրը ամուսնացել է հինգ անգամ՝ չորս անգամ կանանց հետ, և մեկ անգամ՝ Հիերկոլեսի՝ նախկին ստրուկի և կառքավարի հետ։

Վերջին ամուսնության մասին Դիոնը գրում է, որ կայսրը «պարգևատրվել է ամուսնությամբ և անվանվել կին, սիրուհի և թագուհի»:

Էլագաբալուսի գենդերային ինքնության շուրջ բանավեճը նոր չէ, այն հաճախ  է պառակտում  գիտնականներին:

Placeholder
Հռոմեական կայսրը տրանս կին էր. Թանգարանը վերանայելու է դերանունները