Հաջիև. Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա
Քաղաքական
16:31 23/11/2023
Տարածաշրջան

Հաջիև. Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, X-ի իր էջում արձագանքելով արցախցիներին աջակցություն ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գրառմանը, հայտարարել է, որ USAID-ի գործունեությունը Ադրբեջանում արգելվելու է։

«Ադրբեջանաֆոբիան, թուրքաֆոբիան, քաղաքական կոռուպցիան, «փողի խոսակցությունը» և այսպես կոչված «Ավրորա» մրցանակի ներքո քաղաքական շահարկումները, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի և Սամանթա Փաուերի ընդհանուր արժեքներն ու շահերն էին:

Դիմակը պատռված է. Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»,-այսպես է արձագանքել Հաջիևը Սամանթա Փաուերի գրառմանը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
 


 


 

Placeholder
Հաջիև. Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա