Բաքվի շինանյութերի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել
Տարածաշրջան
10:43 23/11/2023
Տարածաշրջան

Բաքվի շինանյութերի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Բաքվի Բունիյաթով պողոտայի շինարարական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։  Դեպքի վայրում աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից։ Հրդեհն արդեն տեղայնացվել է և մեկուսացվել։ Այն ամբողջությամբ մարելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

Հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է մինչ բժշկական օգնություն ստանալը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա սրտի կաթված է ստացել։ Նշվում է, որ տուժածներ չկան։

Placeholder
Բաքվի շինանյութերի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել