Կլուսավորվեն Գորիսի ժայռերը
Հասարակություն
16:03 23/11/2023
Տարածաշրջան

Կլուսավորվեն Գորիսի ժայռերը

«Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը»,-հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Նշվում է, որ Ժայռերի լուսավության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն  լուսավորության անցկացման աշխատանքները:

Համայնքապետարանի հրապարակած լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:

«Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարա­­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զար­գացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում՝ Շվեյցարիայի զար­­գաց­ման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆի­նան­սավորմամբ: Ծրա­գիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության (ՏԿԵՆ) հետ համատեղ»,-նշում են համայնքապետարանից։



Placeholder
Կլուսավորվեն Գորիսի ժայռերը