Գնացքով Վրաստան մեկնածների մոտ 78 տոկոսը գնացել են Հայաստանից
Տնտեսություն
11:08 24/11/2023
Տարածաշրջան

Գնացքով Վրաստան մեկնածների մոտ 78 տոկոսը գնացել են Հայաստանից

Մարդատար գնացքով Վրաստան մեկնած ուղևորների թիվն այս տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 33 տոկոսով ու կազմել 736.9 հազար մարդ։

«Սպուտնիկ Գրուզիա»-ն, վկայակոչելով հարևան երկրի Վիճակագրական ծառայության հրապաարակած տվյալները, գրում է՝ համաձայն նույն ժամանակահատվածում տեղական տրանսպորտով փոխադրվել է 717,4 հազար ուղևոր, ինչը երկաթուղով փոխադրված ուղևորների ընդհանուր թվի 97,4 տոկոսն է։  Ինչը նախորդ տարվա հուլիս-սեպտեմբերին գրանցված ցուցանիշը գերազանցում է 35.7 տոկոսով։

Միջազգային փոխադրումների ռեժիմով գնացքով տեղաշարժվել է 19.5 հազար ուղևոր, ինչը 22.9 տոկոսով պակաս է նախորդ տարվա  նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։

Ուղևորների 77.5 տոկոսը եկել է Հայաստանից, Հայաստան մեկնել է ուղևորների 22.5 տոկոսը։ Այս ընթացքում դեպի Ադրբերջան գնացքով ուղևորափոխադրումներ չեն իրականացվել։
 

Placeholder
Գնացքով Վրաստան մեկնածների մոտ 78 տոկոսը գնացել են Հայաստանից