Հայաստանը դիտորդի կարգավիճակում Հունաստանում հետևում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի մասնակցությամբ զորավարժություններին
Քաղաքական
22:35 24/11/2023
Տարածաշրջան

Հայաստանը դիտորդի կարգավիճակում Հունաստանում հետևում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի մասնակցությամբ զորավարժություններին

«Օլիմպիական համագործակցություն 23» անդրազգային մարտավարական զորավարժությունները տեղի են ունենում Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Պետրոխորիո զորավարժարանում՝ Հունաստանի զինված ուժերի և Բուլղարիայի, Վրաստանի, Կիպրոսի Հանրապետության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ցամաքային զորքերի մասնակցությամբ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը։

Զորավարժություններին դիտորդի կրգավիճակով ներկա են նաև ներկայացուցիչներ Ալբանիայից, Հայաստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Հորդանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռումինիայից և Սաուդյան Արաբիայից։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, զորավարժությունների եզրափակիչ փուլի կապակցությամբ իր ողջույնի խոսքում, ընդգծել է, որ «այս բոլոր երկրների ներկայությունն այստեղ՝ Փրակիայում, ապացուցում է այն մեծացող դերը, որը Հունաստանը ձեռք է բերել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում և ընդհանուր արժեքների ու սկզբունքների պաշտպանության հարցում»։

Placeholder