«Հրապարակ». Ռուսական թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջև դրված առաջադրանքներն իրականացնելու
Օրվա մամուլ
09:03 24/11/2023
Հայաստան

«Հրապարակ». Ռուսական թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջև դրված առաջադրանքներն իրականացնելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ռոտացիան ավարտվում է, և թարմացված կոնտինգենտը վերադառնում է Լեռնային Ղարաբաղ` իր առջև դրված առաջադրանքներն իրականացնելու։

Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ։ Ռուս-ադրբեջանական առևտրի շրջանակներում ինչ-որ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2020-ին Արցախ մտած ռուս զինվորականները շարունակեն մնալ այնտեղ:

Սակայն ուշագրավ է, որ մեզ տեղեկություններ հասան, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով` Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկից տեղեկացանք, որ նրանք իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղևորվել Արցախ: ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, սակայն ՀՀ ՊՆ մեր աղբյուրը հաստատեց․ «Ռուս խաղաղապահները Երևանից են գնում Արցախ, ինչպես միշտ»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder