Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել
Քաղաքական
09:24 24/11/2023
Աշխարհ

Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելական բանակի եւ Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 24-ին ՝ ժամը 7:00-ից (Երևանի ժամանակով՝ 09:00-ին):

Հրադադարի շրջանակներում ամեն օր Գազայի հատված կմտնի 200 բեռնատար հումանիտար օգնություն, չորսը՝ վառելիքով ու կենցաղային գազով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Իսրայելի հետ պայմանավորվել են անկլավի հարավային մասում չորս օրով, իսկ հյուսիսում՝ վեց ժամով ՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ամբողջությամբ դադարեցնել նրա ավիացիայի թռիչքները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ առաջին մասշտաբային պայմանավորվածությունն են ձեռք բերել հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից ի վեր. համաձայնել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար:

Հաղորդվում էր, որ 13 մարդուց բաղկացած իսրայելցի պատանդների առաջին խմբին  կփոխանցեն արդեն այսօր: Ընդհանուր առմամբ, սպասվում է փոխանակում «մեկից երեք» բանաձևով՝ 50 իսրայելցի պատանդ 150 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են:

Placeholder
Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել