«Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան
Քաղաքական
11:31 24/11/2023
Հայաստան

«Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան

«Հայաքվե» նախաձեռնության օրինագծի հարցով Ազգային ժողովում լսումներ են։ Այն հրավիրել է «Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված  ռազմաքաղաքական ներկա իրավիճակում։

«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, անվտանգության այն միջավայրը, որը գոյությունն ունի, հատկապես  ներքին և արտաքին սպառնալիքների օրըստօրե ուժգանցումը ստիպում է, որպեսզի  քաղաքացիական  հասարակության ամբողջ ներուժը, միտքը, առաջարկություններն ուղղորդել նման կարևոր հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելուն և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար»,- ասաց Օհանյանը։

Ըստ նա, նշված  իրավիճակի համար ոչ միայն ադրբեջանական հանցավոր քաղաքականությունն է հիմք հանդիսանում, նաև ՀՀ իշխանությունների ժամանակին ոչ համահունչ ձևավորված քաղաքականությունը, ինչն էլ ի վերջո  հանգեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանը, ըստ էության իրականացվեց ցեղասպանություն հայ ժողովրդի արցախյան հատվածի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ 

Placeholder
«Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան