Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը
Սպորտ
13:41 25/11/2023
Հայաստան

Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստին որոշվել է, որ Ալեքսանդր Պետրակովը շարունակելու է իր աշխատանքը Հայաստանի ազգային հավաքականում: 

ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն են ստացել հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն է մաղթելՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում:

 

Placeholder
Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը