Երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք. Լարսից հայկական բեռնատարները հետ վերադառնալու մասին
Տնտեսություն
14:00 25/11/2023
Հայաստան

Երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք. Լարսից հայկական բեռնատարները հետ վերադառնալու մասին

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազանգում է, որ Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով  և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները։

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե Լարսից ետ են վերադարձել, դեռ  սահման չեն հասել, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը։

«Կարծում եմ՝ երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք»,- ասաց Ա. Հարությունյանը։

Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

 

 

 

Placeholder
Երկուշաբթի դրա մասին ինֆորմացիա կունենանք. Լարսից հայկական բեռնատարները հետ վերադառնալու մասին