Խորհուրդ չի տրվում Գոդերձի լեռնանցքով Բաթումիից դեպի Ախալցխա և Ախալքալաք երթևեկել
Տարածաշրջան
17:21 25/11/2023
Տարածաշրջան

Խորհուրդ չի տրվում Գոդերձի լեռնանցքով Բաթումիից դեպի Ախալցխա և Ախալքալաք երթևեկել

Աջարիայի լեռներում տեղացել են հորդառատ անձրևներ, այնուհետեւ ձնախառն անձրև։ Սողանքների պատճառով տասնյակ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից։ Այս մասին  հայտնում է MIR 24-ը։

Քոբուլեթիի շրջանում  ուժեղ անձրևների պատճառով սողանքներ են եղել։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ ժայռի զանգվածն վերջնականապես կվնասի բետոնի պաշտպանիչ շերտը։ Մոտակայքում կան բնակելի շենքեր և այգիներ։

Առաջիկա օրերի կանխատեսումները շրջանի բնակիչների համար լավատեսական չեն. լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -10 աստիճան, սպասվում են տեղումներ։ Վարորդներին խնդրում են զերծ մնալ Գոդերձի լեռնանցքով Բաթումիից դեպի Ախալցխա և Ախալքալաք երթևեկելուց։

Placeholder
Խորհուրդ չի տրվում Գոդերձի լեռնանցքով Բաթումիից դեպի Ախալցխա և Ախալքալաք երթևեկել