Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ անդամների
Քաղաքական
22:28 25/11/2023
Հայաստան

Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ անդամների

Կարմիր բերետավորները Մաշտոցի պողոտայից բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ-ի  անդամների:

Հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Մաշտոցի պուրակում, նպատակ ունենալով քաղաքական անհնազանդության ակցիաներով հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, քանի որ վստայհ են՝ Փաշինյանը  կոմպետենտ և ունակ չէ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, տարածքների անձեռնմխելիությունը։

Ակցիայից հետո կազմակերպած երթի ժամանակ «Զանգ» ՀԿ-ի անդամները փորձեցին իրենց մոտ եղած փոքր վրանը տեղադրել Մաշտոցի պողոտայում՝ արգելափակելով երթևեկությունը: Ցուցարարներին ուղեկցող ոստիկանները և նրանց միացած կարմիր բերետավորները թույլ չտվեցին վրանը տեղադրել, կոտրեցին այն և ակցիայի մասնակիցների մի մասին բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք՝ իրենց հետ տանելով նաև վրանը:

Placeholder