Փարիզում Վրաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Պուշկինի ստեղծագործությունների գողության համար
Իրավունք
18:15 25/11/2023
Աշխարհ

Փարիզում Վրաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել Պուշկինի ստեղծագործությունների գողության համար

Փարիզի հետաքննիչ դատավորը Վրաստանի երեք քաղաքացիների մեղադրանք է առաջադրել գրադարաններից Ալեքսանդր Պուշկինի հազվագյուտ հրատարակությունները գողանալու մեջ: Դատավարության մասին հայտնում է  Journal du Dimanche թերթը։

«Վրաստանի երեք բնակիչներ՝ տղամարդ և երկու կին, մեղադրվել են հանցավոր խմբի կազմում գողություն կատարելու մեջ»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել։ Կանայք, որոնք նրա քույրն ու զարմուհին են, ազատ են արձակվել, սակայն ենթարկվել են դատական հսկողության։

Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը սկզբում խոստովանել է, որ գողությունը նախապատրաստել է հաճախորդի ցուցումով, ում անունը հրաժարվել է նշել։ Կանայք, իրենց հերթին, հերքել են իրենց առնչությունը գողության մեջ՝ ասելով, որ իրենք պարզապես «ապաստան են տվել» ընտանիքի անդամին։

Ավելի վաղ Journal du Dimanche-ը հայտնել էր Փարիզում Վրաստանի երեք քաղաքացիների ձերբակալության մասին՝ Ֆրանսիայի մի շարք գրադարաններից Պուշկինի բազմաթիվ բնօրինակ ստեղծագործությունների գողության հետաքննության շրջանակներում:

Placeholder