Հնդկաստանի վարչապետը թռել է Tejas կործանիչով
Քաղաքական
12:30 25/11/2023
Աշխարհ

Հնդկաստանի վարչապետը թռել է Tejas կործանիչով

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թռել է հնդկական արտադրության Tejas թեթև կործանիչով։

Թռիչքը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքում։ Tejas-ը մեկ նստատեղով կործանիչ է, սակայն Մոդին թռել է երկու նստատեղով ուսումնական ինքնաթիռով:

«Tejas-ի թռիչքը հաջող էր: Այս փորձը աներևակայելի հարստացրեց ինձ և մեծացրեց իմ վստահությունը մեր երկրի հնարավորությունների նկատմամբ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցի իր էջում :

Tejas կործանիչը արտադրվում է հնդկական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության կողմից։ Դրա վրա աշխատանքները շարունակվում են 1980-ականներից։ 2015 թվականին որոշվել է կործանիչը շահագործման հանձնել Հնդկաստանի ռազմաօդային ուժերին։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Tejas Mk2 կործանիչի նոր մոդիֆիկացիայի վրա։

HAL-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը բանակցություններ է վարում առնվազն չորս երկրների հետ՝ Tejas մատակարարելու համար: Մալազիան, Եգիպտոսը, Արգենտինան և Բոտսվանան հետաքրքրություն են ցուցաբերել հնդկական մարտական ինքնաթիռների ձեռքբերմամբ։ Տեղական լրատվամիջոցներն այս համատեքստում հիշատակեցին նաև Ավստրալիան, Ինդոնեզիան և Ֆիլիպինները:

Placeholder
Հնդկաստանի վարչապետը թռել է Tejas կործանիչով