Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ․ Հովիկ Աղազարյան
Քաղաքական
12:50 25/11/2023
Հայաստան

Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ․ Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեմ է, որ Հայաստանում գործեն Արցախի պետական մարմինները։

«Դա հակոտնյա է, նշանակում է՝ մեր հարևանների հետ նկրտումներում անկեղծ չենք, երբ ասում ենք՝ խաղաղության օրակարգ ենք առաջ տանում»,- 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է նա։ 

Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին՝ պատգամավորը նշել է, որ եթե Բաքվի ռազմաքաղաքական պոտենցիալը մեզ գերակշռեր, նրանք կհարձակվեին, բայց տեսնում են, որ ռազմաքաղաքական բալանսը համահունչ է և չեն համարձակվում։

Մանրամասները՝ 24V-ի տեսանյութում։

Placeholder
Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ․ Հովիկ Աղազարյան