X-ը հրեաների մասին Մասկի խոսքերի պատճառով կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար. ԶԼՄ
Աշխարհում
15:55 25/11/2023
Աշխարհ

X-ը հրեաների մասին Մասկի խոսքերի պատճառով կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար. ԶԼՄ

Միլիարդատեր Իլոն Մասկի X սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլար։ Պատճառն այն է, որ  որոշ գովազդատուներ հրաժարվել են համագործակցել գործարարի հետ՝ վերջինիս՝  հրեաների մասին արտահայտություններից հետո։ Այս մասին գրում է New York Times-ը։

«X սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 միլիոն դոլար գովազդային եկամուտ այն բանից հետո, երբ տասնյակ խոշոր ապրանքանիշեր դադարեցրել են համագործակցությունը դրա հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԻԱ Նովոստին գրում է, որ թերթը հղում է անում ընկերության ներքին փաստաթղթին, որտեղ ասվում է, որ համագործակցությունը կարող է դադարեցնել մինչև 200 ընկերություն։ Ըստ սոցցանցի վաճառքի բաժնի, եթե գովազդատուները չվերադառնան, ապա մինչև տարեվերջ վնասները կարող են կազմել նշված չափը։

Մասկը նախկինում քննադատվել էր իբր հակասեմիտական մեկնաբանության համար՝ X սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հրապարակման տակ: Նա գրել էր, որ հրեաները «ատելություն են տարածում սպիտակամորթների նկատմամբ», սակայն խնդրել է նրանց հետ նույն կերպ չվարվել, իսկ Մասկն այդ թեզն անվանել էր «ճշմարիտ»։ Գործարարի հայտարարությունից հետո մի շարք խոշոր ընկերություններ (օրինակ՝ Walt Disney, Apple և Sony Pictures) դադարեցրել էին գովազդը։
 

Placeholder
X-ը հրեաների մասին Մասկի խոսքերի պատճառով կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար. ԶԼՄ