Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կարմիր բերետավորները Մաշտոցի պողոտայից բերման ենթարկեցին «Զանգ» ՀԿ-ի անդամների:
Հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Մաշտոցի պուրակում, նպատակ ունենալով քաղաքական անհնազանդության ակցիաներով հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, քանի որ վստայհ են՝ Փաշինյանը կոմպետենտ և ունակ չէ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, տարածքների անձեռնմխելիությունը։
Ակցիայից հետո կազմակերպած երթի ժամանակ «Զանգ» ՀԿ-ի անդամները փորձեցին իրենց մոտ եղած փոքր վրանը տեղադրել Մաշտոցի պողոտայում՝ արգելափակելով երթևեկությունը: Ցուցարարներին ուղեկցող ոստիկանները և նրանց միացած կարմիր բերետավորները թույլ չտվեցին վրանը տեղադրել, կոտրեցին այն և ակցիայի մասնակիցների մի մասին բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք՝ իրենց հետ տանելով նաև վրանը: