2023-ին ռուսներն ամենից հաճախ ստացել են Իսրայելի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիություն
Աշխարհում
15:43 25/11/2023
Աշխարհ

2023-ին ռուսներն ամենից հաճախ ստացել են Իսրայելի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիություն

Շուրջ 68 հազար ռուսաստանցի այս տարվա 9 ամսում ստացել է այլ պետությունների քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն, ինչը երկու անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ ՏԱՍՍ-ին ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնել են, որ առավել հաճախ ռուսները ստանում են Իսրայելի, Թուրքիայի, Հայաստանի և ևս 9 պետությունների քաղաքացիություն։

ՌԴ ՆԳՆ-ից հստակեցրել են, որ  38 հազար ռուսաստանցի ծանուցել է այլ երկրների քաղաքացիության, ևս 30 հազարը՝ օտար երկրում մշտական բնակության իրավունք տվող փաստաթղթի մասին։

«Հիմնականում այս տարվա նշված և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ծանուցել են, որ ունեն քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն կամ այլ բնույթի փաստաթուղթ, որը հաստատում է Իսրայելում, Թուրքիայում, Հայաստանում, Գերմանիայում, ԱՄԷ,  Ուկրաինայում, Իսպանիայում, Ֆինլանդիայում, Ղազախստանում, Վրաստանում, Կիպրոսում և ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունքը»,- հայտնել են գերատեսչությունում։

Placeholder
2023-ին ռուսներն ամենից հաճախ ստացել են Իսրայելի, Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիություն