Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում ԻԻՀ դեսպաններին
Քաղաքական
14:20 26/11/2023
Տարածաշրջան

Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում ԻԻՀ դեսպաններին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում իր երկրի դեսպանների հետ։ Այդ մասին նա հայտնել է, տեղեկացնում է Tasnim-ը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն խոսել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կարևորության մասին՝ ասելով, որ «Թեհրանն աջակցում է տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին՝ առանց կողմնակի երկրների ներկայության»։

Նա նշել է, որ հանդիպմանը հստակեցրել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը լուրջ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ։

Ամիր Աբդոլլահիանը գրել է, որ ինքը նաև ընդգծել է Իրանի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնացումը «առանց արտաքին միջամտության Հարավային Կովկասում ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերի, ինչպես նաև բարիդրացիության քաղաքականության համապատասխան Հայաստանի և Ադրբեջանի   հետ հարաբերությունների ընդլայնման վրա»։

Placeholder