Սարկազմով արձագանքում են քաղաքական քարոզիչները… այլոց պաթոսախառն կեցվածքի մեջ մեղադրելով.Գևորգ Դանիելյան
Կրթություն, գիտություն
11:35 26/11/2023
Հայաստան

Սարկազմով արձագանքում են քաղաքական քարոզիչները… այլոց պաթոսախառն կեցվածքի մեջ մեղադրելով.Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ հանրային քննարկումները ավելորդ անգամ ի ցույց են դնում այն իրողությունը, որ մեզանում յուրաքանչյուր կրթական կամ գիտական խնդիր ևս դարձել է զուտ քաղաքական հարթության նյութ։

Այդ դասագրքի առնչությամբ իրենց ծանրակշիռ քննադատությունն են հնչեցնում գիտական աշխարհի ներկայացուցիչները, Մայր Աթոռը և այլն, մինչդեռ՝ նրանց սարկազմով արձագանքում են քաղաքական քարոզիչները, որոնք իրենց բնորոշ ոճաբանությամբ սահմանափակվում են ոչ թե գիտակրթական նեղ հարցադրումների քննարկմամբ, այլ այլոց պաթոսախառն կեցվածքի մեջ մեղադրելով ...»:

Placeholder