Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին
Քաղաքական
14:08 26/11/2023
Տարածաշրջան

Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մնում է պահանջված միավորում, Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ժամանակի ընթացքում լիովին կվերսկսի իր մասնակցությունը նրանում: Այս մասին «Ռոսիա-1»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հարցազրույցից մի հատված ցուցադրվում է «Շաբաթվա լուրերում»։

Կրեմլի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. «Մենք չենք կարող ամեն ինչում համաձայնել, քանի որ ՀԱՊԿ-ը մնում է պահանջված: Բոլոր երկրները միակարծիք են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում»,-ընդգծել է Պեսկովը և հեվելել. «Ուստի մենք հուսով ենք, որ հենց այդպիսի ճանապարհով մենք առաջ կգնանք, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները նույնպես ժամանակի ընթացքում կվերսկսեն իրենց մոտեցումը՝ ի նպաստ կազմակերպությանն ընդլայնված մասնակցության»:

Placeholder