Վեց պաղեստինցի է սպանվել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռեյդի ժամանակ
Քաղաքական
10:21 26/11/2023
Աշխարհ

Վեց պաղեստինցի է սպանվել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ռեյդի ժամանակ

Հորդանան գետի արևմտյան ափին 6 պաղեստինցի է սպանվել իսրայելական զորքերի կողմից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

Նախարարության տվյալներով՝ շաբաթ օրը իսրայելական բանակի ռեյդի ժամանակ Ջենինում զոհվել է չորս պաղեստինցի, մեկը սպանվել է Ալ-Բիրում, ևս մեկը զոհվել է Քաբաթիեում գտնվող իր տան մոտ։

Placeholder