Աշոցքում ձյուն է, Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև
Հասարակություն
17:24 27/11/2023

Աշոցքում ձյուն է, Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Ապարանի, Սևանի, Հրազդանի տարածաշրջաններում անձրև է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Placeholder
Աշոցքում ձյուն է, Արթիկի, Սպիտակի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև