Երևանում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել և մահացել
Հասարակություն
10:39 27/11/2023
Հայաստան

Երևանում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել և մահացել

Անցած շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրանսպրոտային պատահար, մահացել է տրլեյբուսի վարորդը։  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ հարուցվել է քրեական գործ, ներկա պահին ընթանում է  քննություն, տուժածի  ընտանիքն ցուցաբերվել է աջակցություն։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել։

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանն ասաց, որ դեպքը տեղի է ունցել Թևոսյան փողոցում։

«Անսարք տրոլեյբուսը քարշակելու նպատակով առջևում  կայանված «Զիլ-131» մանիշի քարշակը ինքնագլորվել և վրաերթի է ենթարկել նշված երկու տրանսպոտային միջոցների միջև կանգնած տրոլեյբուսի վարորդին և քարշակման նպատակով կցորդման աշխատանքներ իրականացվող ավագ  վարորդ-փականագործին։ Տրոլեյբուսի վարորդը  մահացել է, իսկ ավագ վարորդ-փականագործը տեղափոխվել հիվանդանոց, երեք օր անց դուրս է գրվել հիվանդանոցից»,- մանրամասնեց նա։

Տ. Ավինյանն արձագանքեց. «Դժբախտ դեպք է, ցավակցություններս ընտանիքին»։

Placeholder
Երևանում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկվել և մահացել