Այն միջոցները, որոնք բանկերն աշխատել են 2022-ին, մոտ 80%-ը եղել է ոչ ռեզիդենտների հաշվին․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
14:10 27/11/2023
Հայաստան

Այն միջոցները, որոնք բանկերն աշխատել են 2022-ին, մոտ 80%-ը եղել է ոչ ռեզիդենտների հաշվին․ ԿԲ նախագահ

Վարկային տոկոսների աճը եղել է շատ ավելի մեղմ, քան Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորաման տոկոսադրույքի խստացումը։ Այսօր ԱԺ ֆինանսավարկայինև բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Վարկերի տոկոսները դեռ չեն նվազել։Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները ժամանակային լագով են ազդում։ Մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25-ից բարձրացրել ենք մինչև 10,75, բայց որևէ վարկային տոկոս երկրում 6%-ի չափով չի աճել»,- ասաց Մարտին Գալստյանը։ 

Նրա խոսքով՝ 2022 թվականի բարենպաստ տնտեսական իրավիճակը, որը հիմնականում պայմանավորված էր արտաքին պահանջարկով, և այն միջոցները, որոնք բանկերն աշխատել են 2022 թ-ին, դրա մոտ 80%-ը եղել է ոչ ռեզիդենտների հաշվին։

«Այդ հավելյալ եկամուտներ աշխատելը թույլ է տվել բանկերին չխստացնել վարկային տոկոսադրույքներն այնքան, ինչքան մեր տոկոսադրույքն է խստացվել։ Ժամանակային լագով մեր որոշումն ազդել է վարկային տոկոսների վրա, մասնավորապես, հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների վրա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ չի բացառվում՝ տոկոսադրույքը որոշ ժամանակ անց սկսի նվազել։

Մարտին Գալստյանը ներկայացնելով ԿԲ-ի կողմից արված վերլուծությունը, նշեց, որ  2022 թ-ին ՀՀ-ի միջին բանկը վճարել ավելի շատ հարկ, քան 1000 հարկատուների մեջ մտնող բոլոր շինարարական ընկերությունները։

«Երբ խոսում ենք բանկային համակարգի մասին, պետք է հասկանալ մասնավոր հատվածում ով է գործում բաց, թափանցիկ, ով է անցնում միջազգային աուդիտ, ով ունի կապիտալ, ով ինչքան հարկ է վճարում այս երկրում։
 

Placeholder