Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են. ԱՆ
Առողջություն
16:01 27/11/2023
Հայաստան

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են. ԱՆ

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը։

Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են՝  Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:

«Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում` ի նշան   համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,-նշել է դեսպանը:

Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը`

.առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն
.այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն
.դեղագործության ոլորտում կապերի խորացում
.ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:

Ա. Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Placeholder
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են. ԱՆ