«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
Օրվա թեմա
21:19 26/11/2023
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Նիցցայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը։ Հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը  228 միավորով։ Երկրորդ տեղում Իսպանիան է։

Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը գրավեց 3-րդ հորիզոնականը 180 միավորով։

Մրցույթի հաղթողը որոշվեց առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի քվեարկությամբ Հայաստանը երկրորդն հորիզոնականում էր։ Առցանց քվեարկության արդյունքները միավորվեցին ժյուրիի կողմից տրված ձայներին և Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Yan Girls խումբը ներկայարեց «Do It My Way» երգը: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Մրցույթին մասնակցեց 16 երկիր՝ Իսպանիա, Մալթա, Ուկրաինա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ալբանիա, Իտալիա, Գերմանիա և Նիդեռլանդներ։

 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը