Le Monde. Հայաստանը հիասթափված է Ռուսաստանից և նոր դաշնակիցներ է փնտրում անվտանգության ապահովման համար
Քաղաքական
16:08 27/11/2023
Աշխարհ

Le Monde. Հայաստանը հիասթափված է Ռուսաստանից և նոր դաշնակիցներ է փնտրում անվտանգության ապահովման համար

Ռուսաստանը դադարել է վստահելի գործընկեր լինել Հայաստանի համար: Այդ մասին գրում է Le Monde-ը։

Ինչպես հայտնում է Gazeta.Ru-ն, ըստ Le Monde-ի մեկնաբանների, Երևանում նման եզրակացություններ արվել են՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններից հետո (Բաքվի նախաձեռնած ագրեսիան սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով բնիկ հայ բնակչությունը, փրկվելով Ադրբեջանի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, լքել են իրենց տները՝ ապաստան գտնելով Հայաստանում):

«Հայաստանն այլևս չի կարող հույս դնել իր պատմական դաշնակցի վրա, որն այժմ համարվում է «դավաճան» կամ նույնիսկ՝ նոր թշնամի և նոր համագործակցություն է փնտրում՝ փորձելով ապահովել իր անվտանգությունը։ Դրա անհրաժեշտությունը նրանով է մեծ, որ այս փոքր, դեպի ծով ելք չունեցող կովկասյան երկիրը գտնվում է Բաքվի կողմից նոր հարձակման վտանգի տակ, որով վերջինս ձգտում է ստանալ «Զանգեզուրի միջանցքը», որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավային Նախիջևանի հետ»,-ասվում է տեքստում։

Ինչպես նշում է Le Monde-ը, հայ անանուն պաշտոնյաները  սխալ են համարում Երևանի ծայրահեղ կախվածությունը Մոսկվայից, այդ թվում՝ զենքի գնման հարցում։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Հայաստանը անհրաժեշտ է համարում ունենալ հինգ կամ վեց բարեկամ պետություններ, որոնք կարող են իրեն զենք տրամադրել և ևս մի քանի տնտեսական գործընկերներ՝ մեկ երկրից կախվածությունից խուսափելու համար։

«Երևանը մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ՝ նվազեցնել նրա ծայրահեղ կախվածությունը։ Հայաստանի կառավարության աղբյուրը պնդում է, որ Մոսկվան մնում է գործընկեր՝ չնայած իր ոչ բարեկամական վերաբերմունքին»,-ընդգծվում է տեքստում։

Placeholder