Սևաստոպոլում հեղեղված ակվարիում-թանգարանի ավելի քան 500 ծովային կենդանի  է սատկել
Աշխարհում
15:20 27/11/2023
Հայաստան

Սևաստոպոլում հեղեղված ակվարիում-թանգարանի ավելի քան 500 ծովային կենդանի է սատկել

Սևաստոպոլի ծովային ակվարիումի թանգարանի ավելի քան 500 ծովային կենդանիներ սատկել են, երբ սրահներից մեկը փոթորկի ժամանակ հեղեղվել է: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:

«Սևաստոպոլի ծովային ակվարիում-թանգարանի 3-րդ դահլիճը հեղեղվել է, ինչի հետևանքով սատկել են ավելի քան 500 ծովային կենդանիներ: Ռադիոկենսաբանական մասնաշենքում փլուզվել է նավամատույցի պատը»,- երկուշաբթի իր Telegram ալիքում գրել է Ռազվոժաևը:

Ըստ նահանգապետի, Կովալևսկու Հարավային ծովերի կենսաբանության ինստիտուտում չորս գիտական լաբորատորիաներ տուժել են և լուրջ վնասներ են հասցվել։

Ըստ իշխանությունների վերջին տվյալների՝ Սևաստոպոլում տապալվել է 189 ծառ և երեք գովազդային վահանակ, վնասվել են 42 տան տանիքներ, հինգ շենքի ճակատների երեսպատմն սալիկները։ Ծառերի և շենքերի կառուցատարրերի տապալումից տուժել է 42 ավտոմեքենա: Հեղեղված տներից տարհանվել է 35 մարդ: 25 բազմաբնակարան շենք և 329 մասնավոր շենք մնացել է առանց էլեկտրականության, իսկ վեց փողոցների մի քանի հասցեներում գազ չկա։

Placeholder
Սևաստոպոլում հեղեղված ակվարիում-թանգարանի ավելի քան 500 ծովային կենդանի է սատկել