Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
Քաղաքական
11:13 28/11/2023
Հայաստան

Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան

«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ»,-գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա, բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:

«Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- գրել է Ա.Հարությունյանը:

 

Placeholder
Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան