Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
«Խնդիրը կա, և, այո, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են անում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, որ Լարսում կուտակումներ կան, արտահանողները բարձրաձայնում են, որ քաղաքական նպատակներով ռուսական կողմը թույլ չի տալիս բեռները, որոնք պետք է ֆիտոսանիտարական ստուգում անցնեն, հատեն ռուսական սահմանը, մոտ 60 բեռնատար հետ է եկել։
Հարցին՝ արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, օրինակ ՀԱՊԿ նիստերին չմասնակցելը, Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարությունները, նախարարը պատասխանեց. «Սահմանի վրա տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, Հայաստանի համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։