Դարդանելի նեղուցը փակ է.Մեկ նավ խորտակվել է, մեկը՝ կիսվել
Աշխարհում
17:35 28/11/2023
Աշխարհ

Դարդանելի նեղուցը փակ է.Մեկ նավ խորտակվել է, մեկը՝ կիսվել

Թուրքիայի իշխանությունները նավերի տարանցման համար երկու ուղղություններով փակել են Դարդանելի նեղուցը ՝ եղանակային վատ պայմանների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը։

«Վատ եղանակային պայմանների պատճառով Դարդանելի նեղուցը ժամը 15.15-ից փակ է երկու ուղղություններով նավերի տարանցման համար»,-հայտնել են առափնյա պահպանության մամուլի ծառայությունից։

Օդերևութաբանները վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել Չանաքքալե նահանգում, որտեղ գտնվում է նեղուցը՝ ժամում մինչև 80 կիլոմետր արագությամբ փոթորիկների պատճառով։

Վերջին տասը օրվա ընթացքում Թուրքիայում փոթորիկների պատճառով Սև ծովում առնվազն հինգ բեռնափոխադրող նավ նստել է ծանծաղուտի վրա, մեկը խորտակվել է, ևս մեկը  կիսվել երկու մասին։

Placeholder
Դարդանելի նեղուցը փակ է.Մեկ նավ խորտակվել է, մեկը՝ կիսվել