Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան
Իրավունք
18:57 28/11/2023
Հայաստան

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին։ Դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-ին կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով, այնուհետև դատարանը կհրապարակի դատավճիռը (հավանաբար՝ նույն օրը)»:

Հիշեցնենք, որ 2022թ․-ի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր  Արուսյակ Ալեքսանյանը անհայտ հիմնավորումներով երկարաձգել է կալանքը։

Ավելի վաղ՝ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

Placeholder
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան