Լուկաշենկոյի օգնականն անընդունելի արարք է թույլ տվել
Քաղաքական
09:20 28/11/2023
ԼՂՀ

Լուկաշենկոյի օգնականն անընդունելի արարք է թույլ տվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է իր օգնականին։ Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, պատճառը եղել է անընդունելի արարքը։

«Իգոր Բրիլոն ազատվել է Բելառուսի Հանրապետության նախագահի օգնականի՝ Վիտեբսկի շրջանի տեսուչի պաշտոնից պետական ​​քաղաքացիական ծառայության մեջ գտնվելու հետ անհամատեղելի իրավախախտում կատարելու համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Թե ինչ իրավախախտման ու արարքի մասին է խոսքը, այստեղ չեն մանրամասնում։ 

Բրիլոն պաշտոնին նշանակվել է այս տարվա հուլիսին։ Մինչ այդ նա եղել է գյուղատնտեսության ու պարենի նախարարը։ Նշանակման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է՝ ենթականերից ուզում է  տեսնել Վիտեբսկի շրջանում տնտեսական ցուցանիշների բարելավում։ 

«Ռիա Նովոստի»-ն հիշեցնում է՝  նոյեմբերին Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում բացահայտվել են դեպի Ռուսաստան կաթնամթերքի արտահանման հանցավոր սխեմաներ,  ձերբակալվել է 26 մարդ։ 

Բելառուսի նախագահն ավելացրել է, որ «սխեման չէր կարող իրականացվել  առանց  պաշտոնյաների մասնակցության», սակայն կոնկրետ անուններ չի նշել։ Միաժամանակ նա նշել է, որ «ամեն ինչ սկսվել է Վիտեբսկի մարզից»։

Placeholder