Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական Մի-28, Սու-35 և Յակ-130 ինքնաթիռների ձեռքբերումը
Քաղաքական
17:59 28/11/2023
Տարածաշրջան

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական Մի-28, Սու-35 և Յակ-130 ինքնաթիռների ձեռքբերումը

Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Մահդի Ֆարահին հաստատել է Իսլամական Հանրապետության կողմից ռուսական Մի-28 հարվածային ուղղաթիռների, Սու-35 կործանիչների և Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների ձեռքբերման փաստը։

«Ես կարող եմ հաստատել Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների, Սու-35 կործանիչների և Մի-28 ուղղաթիռների մատակարարման փաստը։ Այդ գործընթացը շարունակվում է»,-Tasnim-ին տված հարցազրույցում ասել է Ֆարահին։

ՏԱՍՍ-ը գրում է, որ գերատեսչության ներկայացուցիչը չի հայտնել գործարքի գումարի չափը, ինչպես նաև առաքման ժամկետը։

Ըստ Tasnim-ի՝ Ռուսաստանից գնված զինտեխնիկան արդեն գտնվում է Իրանում և օգտագործվում է։

Ըստ գործակալության, Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը սեպտեմբերին ստացել են առաջին Յակ-130 ինքնաթիռը։

Հունվարի 15-ին Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Շահրիար Հեյդարին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատվիրել է ռուսական Սու-35 կործանիչներ։ Առաջին մատակարարումները սպասվում էին գարնանը։ Մարտին ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությունը հայտարարեց Սու-35-ի գնման գործարքի ավարտի մասին։

Placeholder
Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական Մի-28, Սու-35 և Յակ-130 ինքնաթիռների ձեռքբերումը