Ադրբեջանցիներն Աղդամ առնետներ են բերել
Տարածաշրջան
15:47 28/11/2023
ԼՂՀ

Ադրբեջանցիներն Աղդամ առնետներ են բերել

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում ականազերծման աշխատանքներում ներգրավվել են առնետների։ 

Կենդանիներն արդեն «աշխատում» են օկուպացված տարածքներում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով  Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հայտարարությունը։

Նա նշել է, որ առնետները ներկայում Աղդամի ականապատ դաշտերում են։

«Ներկայում առնետների ակտիվությունն արդյունավետ է»,-ասել է Վուգար Սուլեյմանովը՝ նշելով, որ առնետները շների համեմատ ունեն և առավելություններ, և թերություններ։

Placeholder
Ադրբեջանցիներն Աղդամ առնետներ են բերել