Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկական բրոքերական «Armbrok» ընկերությունը կփակի ոչ ռեզիդենտների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները՝ օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառով։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով հայկական բրոքերի ներկայացուցչին։
Նրա խոսքով, հաշիվները փակելու որոշումը կայացրել է «Armbrok»-ի համապատասխանության բաժինը «Հայաստանի ոչ ռեզիդենտների համար ներքին պահանջները վերանայելուց և խստացնելուց հետո»։
Ինչպես նշել է բրոքերի ներկայացուցիչը, ընկերությունը միշտ կատարել և կատարում է ավելի բարձր մակարդակի դեպոզիտարիայի պահանջները։ Նա նշել է, որ այս որոշումը կապված չէ «Armbrok»-ի գործընկերների լրացուցիչ պահանջների հետ։
Ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ ոչ ռեզիդենտ հաճախորդների ակտիվները կփոխանցվեն նրանց հաշիվներին այլ բրոքերների և բանկերի մոտ՝ «հաճախորդների՝ դուրսբերման հրահանգների համաձայն»:
«Armbrok» -ը հիմնադրվել է 1994թ.