Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
Աշխարհում
15:10 29/11/2023
Աշխարհ

Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել

2023 թվականի մարտից ի վեր Covid-ի վարակման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լեհաստանում: Այդ մասին հայտնում է RMF24 ռադիոկայանը։

«Հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 3 հազար դեպք, թեստերի 70%-ը դրական է, սա ամենաբարձր ցուցանիշն է 2023 թվականի մարտից ի վեր»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է զեկույցում։

Նշվել է նաև, որ Լեհաստանում մեկ ամսվա ընթացքում աճել են կորոնավիրուսային վարակի գրեթե բոլոր ցուցանիշները։ Երեքշաբթի օրը գրանցվել է հիվանդության այս աշնան նոր դեպքերի ռեկորդը։

Որոշ կլինիկաներ և հիվանդանոցներ վերականգնել են պարտադիր դիմակ կրելը։ Սա, մասնավորապես, վերաբերում է Կոզյենիցեի շրջանային հիվանդանոցին և Վարշավայի վոյևոդական ինֆեկցիոն հիվանդանոցին: Մայրաքաղաքի Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում պարբերաբար  ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմակներ կրում։

Placeholder
Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել