Սա  շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին
Քաղաքական
19:39 29/11/2023
Հայաստան

Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին

Երեկ հրապարակել էինք, որ  «Մարիաննա» ընկերության արտադրած կաթի պիանելության ժամկետը նշված էր «ապագայի» ամսաթվով։ Այսինքն՝ կաթն արտադրված էր վաղվա ամսաթվով, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 29-ի։

Որքանո՞վ է տարածված այս երևույթը և որքանո՞վ է սպառողի իրավունքի խախտում, այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է  «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ։

«Նմանօրինակ դեպքերը շատ են հանդիպում։ Նույսինկ եղել է դեպք, երբ ձու են վաճառել մի քանի օր անց մակնշմամբ։ Սա, իհարկե, շեղում է, թերություն է, թեև պետք է նշենք, որ համատարած չէ»,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով․

«Սպառողի համար դա վտանգավոր չէ, բայց, իհարկե, անընդունելի է։ Այն կարելի է ամփութություն համարել»։

Նրա խոսքով՝ կաթնամթերքին  տրվում է 5-12 օր ժամկետ։ Օրինակ՝ թթվասերն ունենում է 6-7 օր ժամկետ։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին ամեն դեպքում մեծ ուշադրություն դարձնել մակնշմանը։

«Հատկապես Ամանորին ընդառաջ քաղաքացիները պետք է զգոն լինեն, քանի որ այդ ժամանակ ավելի շատ են շեղումներ արձանագրվում։ Օրիանկ՝ ձվի և մսամթերքի շուկայում։ Հիմա ձու շատ չի վաճառվում, հնարավոր է պահուստային հավաքեն ՝ մի երկու-երեք շաբաթ։ Եթե սպառողը նկատի խնդիրը պետք է ահազանգի»,- ասաց Չիլինգարյանը։

Placeholder
Սա շեղում է, թերություն է․ Կարեն Չիլինգարյանը՝ «Մարիաննա»-ի կաթի վաղվա ամսաթվի մասին