Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը
Մշակույթ
18:04 29/11/2023

Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը

Աշխարհահռչակ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում՝ լեռների ֆոնի վրա» կտավը կդառնա դեկտեմբերի 3-ին Bidspirit հարթակում աճուրդի թոփ-լոտը։ kulturomania.ru-ն գրում է, որ կտավն աճուրդի է հանվել 55 մլն ռուբլի գնահատականով։

Կտավը Այվազոկսվկին ստեղծել է 1891 թվականին։ 

Սա առաջին աճուրդն է, որը կազմակերպվում է Ռուսաստանում ստեղծված Աճուրդի հոլդինգը։
Կազմակերպությունը նախատեսում է լրացնել արևմտյան առաջատար աճուրդային  տների կողմից ռուսական արվեստի աճուրդների չեղարկման պատճառով ազատված տեղը։

Placeholder
Աճուրդում կվաճառվի Այվազովսկու կտավներից մեկը