Ֆրանսիայում լողափերում և զբոսայգիներում ծխելը կարգելեն
Իրավունք
11:08 29/11/2023
Աշխարհ

Ֆրանսիայում լողափերում և զբոսայգիներում ծխելը կարգելեն

Ֆրանսիայում ծխելու դեմ պայքարի 2023-2027թթ.ծրագրի շրջանակներում լողափերում և զբոսայգիներում ծխելու արգելք կսահմանվի: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Օրելյան Ռուսոն։

«Ծխելու արգելքի գոտիները կընդլայնվեն դեպի լողափեր, զբոսայգիներ, անտառներ և հասարակական վայրերին հարող տարածքներ», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է ծխախոտի պատճառով երկրում մահացության բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ դրանից տարեկան 75 հազար մարդ է մահանում։

Ռուսոն հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունն օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը կներկայացնի 2024 թվականի սկզբին: Բացի այդ, նա չի բացառել ծխելու համար նոր տուգանքների սահմանումը, ինչպես նաև նշել է՝ ծխախոտի տուփի արժեքը, որն այժմ կազմում է 11 եվրո, մինչև 2025 թվականը կհասնի 12 եվրոյի, իսկ 2026 թվականին՝ 13 եվրոյի:
 

Placeholder
Ֆրանսիայում լողափերում և զբոսայգիներում ծխելը կարգելեն