Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա հետաձգվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի պատճառով, ինչի մասին նախագահները քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Նախագահ Ռաիսիի պաշտոնական այցը Անկարա նախատեսված էր, սակայն հետաձգվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի պատճառով, որը նվիրված է լինելու Գազայի հատվածում տիրող իրավիճակին, և որին հրավեր են ստացել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները պայմանավորվել են, որ ծրագրված այցը կկայանա մի քանի օրից, և դրա ընթացքում կողմերը կքննարկեն Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները»,-Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերել IRNA գործակալությունը։