Կարեն Քոչարյան. Ասում են՝ «умом Россию не понять», բարդ է կանխատեսել Ռուսաստանի հաջորդ քայլերը
Քաղաքական
11:55 29/11/2023
Տարածաշրջան

Կարեն Քոչարյան. Ասում են՝ «умом Россию не понять», բարդ է կանխատեսել Ռուսաստանի հաջորդ քայլերը

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ՝ Ռոսսելխոզնադզորը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին՝ դժգոհելով, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ։

«Միայն նոյեմբերի 24-26-ը Ռուսաստան վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք է արձանագրվել և դրանք ՌԴ սահման են հասել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»,-նշել են ՌԴ պետական մարմնից։

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի արձագանքում մեղադրանքին։ Panorama.am-ին տեսչական մարմնից հայտնեցին՝ պատասխան են պատրաստում։

Մինչ այդ Panorama.am-ը  զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ՝ հասկանալու, արդյոք Լարսում ստեղծված իրավիճակը,  Ռոսսելխոզնադզորի նամակը քաղաքական պատճառներ ունե՞ն։

Կարեն Քոչարյան-Որևէ ինֆորմացիա չունեմ, որովհետև պնդելու համար պետք է ինֆորմացիա ունենամ, բայց զուտ իրավիճակից ելնելով, գրեթե վստահ եմ, որ պատճառը քաղաքական է։

Panorama.am-Ուրեմն ռուսական կողմի նման գործողություններն ինչի՞ արձագանքը կարող են լինել։
Կարեն Քոչարյան-Ամեն ինչի, հայ-ռուսական հարաբերությունների։ Դրա մասին ինքս էլ բազմիցս ասել եմ, որ նման բան  սպասվում է։ Այնպես չի, որ սա նորություն է, ասենք՝ էս ի՞նչ եղավ, Լարսը փակվեց, վայ, նկատեցին, որ ինչ-որ բանջարեղենի մեջ ավել պեստիցիդ կա։ Տեսեք-տեսեք։

Panorama.am – Ռուսական կողմի հաջորդ քայլը ո՞րը կարող է լինել ստեղծված իրավիճակում։
Կարեն Քոչարյան-Ռուսաստանն ասում է՝ «умом Россию не понять», դա իրենք են ասել, ես չեմ ասել։ Հիմա հասկանալ, թե ինչ քայլեր կարող են հաջորդել, շատ բարդ է։ Ամեն բան, ցանկացած քայլ կարող է լինել ոչ լավ, ոչ բարենպաստ Հայաստանի համար։

Panorama.am –Երեկ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ՝ Լարսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում այն։
Կարեն Քոչարյան-Գիտեք, անիմաստ է քննարկել այսօրվա իշխանություններին ընդհանրապես, ես վաղուց իգնոր եմ անում իրենց ամեն ինչը։

Placeholder