Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակին ամեն առիթով երթ ու հանրահավաք, օրեր շարունակ Օպերայի բակում «1+1+1» ակցիա անող, 2018-ին ողջ հանրապետությունը փողոցներ փակելով կաթվածահար արած և հանրային դժգոհություններ գեներացնելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի իրավապահներն այսօր թույլ չեն տալիս, որ «Զանգ» շարժումը Երևանում խաղաղ ակցիաներ անի:
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի տասնյակ երիտասարդներին և հարմար պահ որսալով` բերման ենթարկում ոստիկանություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում