Սունակը չեղարկել է Հունաստանի վարչապետի հետ հանդիպումը
Քաղաքական
12:40 29/11/2023
Աշխարհ

Սունակը չեղարկել է Հունաստանի վարչապետի հետ հանդիպումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չեղարկել էր երեքշաբթի օրը նախատեսված հանդիպումը Հունաստանի կառավարության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսի հետ։ The Guardian-ը գրում է, որ Սունակը հանդիպումը չեղարկել է Բրիտանական թանգարանում պահվող Պարթենոնի քանդակների վերադարձման վերաբերյալ Հունաստանի պնդումների պատճառով։

Միցոտակիսն ավելի վաղ հայտարարել էր, որ քանդակները Աթենք վերադարձնելու հարցը հրատապ է համարում, և որ մտադիր է այն քննարկել Սունակի հետ։

Ռիա նովոստին գրում է, որ Հունաստանի վարչապետը հիասթափություն է հայտնել հանդիպման չեղարկման կապակցությամբ, քանի որ հույս ուներ քննարկել Բրիտանական թանգարանից Պարթենոնի մարմարների վերադարձը։

«Ես իմ հիասթափությունն եմ հայտնում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկել է մեր ծրագրված հանդիպումը կայանալուց մի քանի ժամ առաջ»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Հունաստանի վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Լոնդոնում։ Նա լրագրողներին ասել էր, որ Բրիտանական թանգարանում այժմ գտնվող Պարթենոնի քանդակները գողացված են։ Միցոտակիսն նշել է, որ հույս ունի վերադարձնել Պարթենոնի քանդակները իշխանության երկրորդ քառամյա ժամկետում:

Բի-Բի-Սի-ն էլ գրում, որ Հունաստանի վարչապետ հրաժարվել է հանդիպել Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի հետ՝ վարչապետ Ռիշի Սունակի փոխարեն։

Մարտին Guardian թերթը, հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին, հայտնել էր, որ Բրիտանիան մտադիր չէ Հունաստանին վերադարձնել Պարթենոնի մարմարները։

Placeholder